Addicted to Coffee

 

coffe_by_vincentnh-d38s3z0

Daniel was c coffee. He drank two cups in the morning and three in the afternoon. He can’t think or do anything without coffee. His mom wanted him to stop drinking coffee. She decided to throw out all the coffee and give him milk. Daniel was so mad. “Mom, I can’t go to school without coffee,” Daniel said. “This is for your own good,” his mom said.

Daniel went to school. He was cranky and tired without coffee. He didn’t want to talk to his friends or pay attention in class. His teachers kept waking him up. They told him to go to the nurse’s office. Daniel went to the nurse and asked for coffee. She laughed at him. She said that he needed to drink less coffee, but not stop completely. She told him to drink 4 cups a day, then 3, and eventually he won’t need coffee.

Daniel told his mom what the nurse said. “But that means I have to buy coffee again!” Daniel laughed at his mom. Daniel and his mom went to the market to buy some good coffee. Daniel did what the nurse told him to do. It was much easier to drink less coffee than none at all.

addicted to-հակում ունեցանլ, կախում ունենալ, կախվածություն
decide-որոշել
pay attention -ուշադրություն դարձնել

Գուրգեն Մահարի վերլուծություն

 

Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին, հիշում է ճամբարներում ապրած իր չարքաշ կյանքը: Մանրամասն գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ ու ցանկացել է Հայաստանն անջատել Սովետական Միությունից: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին. «Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան»: Հետո մի գերմանուհու են բերում, որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Նա կրթությունը կիսատ էր թողել Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայում, բայց բրուտագործության մեջ հմուտ գործիչ էր: Շուտով ճամբարը համալրվեց ԽՍՀՄ-ի մեծերի կավե գլուխներով, բացի Ստալինի գլխից, որը Շարթը հրաժարվեց սարքել՝ բացատրելով, որ ազգի թշնամու ձեռքով չարժե մեծ հայրիկի գլուխը կերտել:
Շատ չանցած ճամբարում կանանց բարաք սարքեցին, և կանանց մի խումբ բերեցին այդտեղ, որից հետո էլ սկսեցին բազմաթիվ սիրային հարաբերություններ կալանավորների ու նրանց միջև: Շարթի և Մամոյի (ադրբեջանցի կալանավոր) հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: Սակայն եթե երեխան մահանում էր ( ինչը հիմնականում այդպես էր լինում), մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն արդեն կրել էր իրեն հասանելիք ծանր պատիժը: Մամոյի ու Լյուդմիլա Շարթի երեխան չփրկվեց. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին, որը համալրեց մյուս մեծերի գլուխների շարքը:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից մեկն Աշոտ դային էր, որը խելոք ու լուռ մարդ էր, հաճախ էին նրա խորհուրդները հարցնում: Մի այլ կերպար էլ Մեսրոպ Ուզունյանն էր, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում, բայց նրան չէին հասկանում. տարօրինակ բարբառ ուներ: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում. դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:
Հետաքրքիր էր նաև Ջինգաևի կերպարը: Լինելով հայ-հրեա ու ապրելով Վրաստանում, նա տիրապետում էր մի շարք լեզուների ու ամեն մեկով խոսում էր այնպես, կարծես իր մայրենի լեզուն լիներ: Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին: Ջինգաևը նաև փորձել էր փախուստի դիմել մի քանի այլ կալանավորների հետ, բայց հետո հանձնվել էր սովի պատճառով, մանավանդ երբ նկատել էր, թե ինչպես են իր ընկերներն ուտում մյուս ընկերոջ խորոված միսը:
Եվ վերջապես, երբ Աճեմյանը, հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի ղարաբաղցու հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու բախտի քմահաճույքով անտեղի տանջվում էին Սիբիրում…

Առցանց պարապմունքների շրջանակներում աշխարհագրություն առարկայից կատարել եմ հետևյալ թեմայով տնային առաջադրանք՝ Աշխարհի բնակչությունը, բնական աճ, վերարտադրություն։

Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, երկրի,տարածաշրջանի, աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։

Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։

Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ հարաբերական ցուցանիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով)։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին։ Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։

Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը)։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է բաժանել երկու հիմնական տիպերի։ Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի ևՀյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰) համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում՝ դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։

Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության և բնական աճի միջինից բարձր ցուցանիշները և մահացության համեմատաբար ցածր կամ չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի և Ասիայի հետամնաց ագրարային երկրներում՝ 6-7 երեխա։ Արդյունքում բնակչության բնական աճը լինում է դրական (ընդլայնված վերարտադրություն), իսկ երբ բնակչության թիվը գերազանցում է ընդլայնված վերարտադրության նորման խոշոր չափերով, այդ երևույթը կոչվում է «ժողովրդագրական պայթյուն»։

Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։

Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում են ընդհանուր մարդահամարներ։

Աշխարհի բնակչության աճի գլոբալ հիմնախնդիրը ժամանակակից քննարկման առանցքային ուղղություններից մեկն է: Աշխարհի բնակեցման խնդիրներն ուսումնասիրող տեսաբանների մի խումբ կարծում է, որ եթե խափանվի բնակչության աճի արհեստական սահմանափակման գլոբալ ծրագիրը, ապա մարդկությունը կկանգնի շրջակա միջավայրի հետ կապված մի շարք խնդիրների ծագման վտանգի առջեւ, ինչը կարող է աղետալի հետեւանքներով հղի լինել: Քննադատների մեկ այլ խումբ հերքում է երկրագնդի գերբնակեցմանն առնչվող այս տարակույսները եւ չի պահանջում բնակչության վերահսկման կտրուկ միջոցներ: Մինչ բնակչության թվաքանակի տատանումները իրենց ազդեցությունն են թողնում առողջապահության գրեթե բոլոր ոլորտների վրա, բիոէթիկայի ոլորտի ուսումնասիրողները առայժմ սեւեռուն ուշադրության չեն արժանացրել այս հիմնախնդիրները:

Երկրագնդի գերբնակեցման հիմնախնդրին առնչված քննարկման նախակարապետ կարելի է համարել Թոմաս Մալթուսին: 1798թ.-ին Մալթուսը հայտնեց իր վարանումը այն խնդրի շուրջ, որ եթե մարդ արարածը կենդանական այլ տեսակների պես բազմանալով հագեցնի իր բնակեցրած աշխարհի մակերեսը, ապա կարող է կործանման առջեւ կանգնել: Տեսությունը պարզ է. երբ մարդիկ ունենան ավելի շատ երեխաներ, ովքեր իրենց մահվանից հետո պետք է լրացնեին մարդկության շարքերը, ապա մի քանի սերունդ անց աճի ցուցիչը թվաբանականից կդառնա երկրաչափական: Մինչ այդ, մարդկությանը երկրագնդի պարգեւած սննդային, էներգետիկ եւ հանքային ռեսուրսները սահմանափակ են եւ իրենց հերթին մշակման եւ արդյունահանման ծավալների պարբերական ավելացման կարիք են զգում: Մալթուսյան տեսության համաձայն` նման գերհագեցումը կարող է մարդկությանն ամբողջական վերացման կամ ետընթացի տանել: Այժմ մեր շրջակա աշխարհում տարածված սովի եւ համաճարակների խթանիչ կարեւոր գործոններից են բնակչության ցածր կենսամակարդակը, գաղթային տեղաշարժերը, որոնք անուղղակիորեն եւ չափազանց դրամատիկ կերպով հանգեցնում են բնակչության մեծածավալ կորուստների:


Ք.ա. X հազարամյակում երկրագնդի բնակչության թվաքանակը գտնվում էր 2-ից 20 միլիոնի միջակայքում, Փրկչական 1 թվականին այն կազմում էր քառորդ միլիարդ, 1600թ.-ին աշխարհի բնակչությունն արդեն կես միլիարդ էր, այս թիվը կրկնապատկվում էր ավելի ու ավելի արագ` նախ 1800, ապա 1930թ.-ին: Եվ զուր էր 1968թ.-ին Պոլ Էհրլիխի հրապարակած ՙԲնակչության պայթյուն՚ գրքի հնչեցրած համաշխարհային ահազանգը, քանի որ 1959թ.-ից 1999թ.-ն ընկած միջոցում երկրագնդի բնակչությունը 3 միլիարդից հասել էր 6-ի: Այդ տարիներին կատարված գիտական հաշվումները մարդկության 7-րդ միլիարդի նշաձողի հաղթահարումը զետեղում էին 2010-2015թթ.-ի միջակայքում, ինչը արդեն տեղի ունեցավ մերձավոր անցյալում:


Ընտանիքի պլանավորման ծրագրերի եւ կանխարգելիչ միջոցների տարածման շնորհիվ` բնակչության աճի տեմպերը նկատելիորեն զսպվել են աշխարհի շատ տարածաշրջաններում, հատկապես` զարգացած երկրներում եւ հասարակության ընկալումն այժմ այնպիսին է կարծես ՙբնակչության պայթյունն՚ արդեն հաղթահարված է: Սակայն մեր պայմաններում փոքր աճը նույնպես նշանակալի թիվ է իրենից ներկայացնում եւ ներկայիս մանուկների սեռական հասունացման հասնելուն պես պայթյունը կարող է կրկնվել: Բնակչության թվաքանակի կանխատեսումը 2050թ.-ի համար 7,78 միլիարդի կարգի մեծություն է, թեեւ աճի նախկին տեմպերի պահպանման դեպքում այն կարող էր հասնել 9-ից 11 միլիարդի:

Դառնալով Մալթուսին, պետք է փաստենք, որ ինքն անձամբ բնակչության աճի սահմանափակման ծրագրերի կողմնակից չէր, այլ կարծում էր, որ բարոյական զսպվածությունն ու ողջախոհությունը կնպաստեն վիճակի շտկմանը, թեեւ հոռետես լինելով պնդում էր, որ մարդկային ցեղը, ինչպես եւ ցանկացած այլ արագ բազմացող կենդանական տեսակ` գտնվում է թվային-տարածքային ընդարձակմամբ եւ ետընթացով հերթափոխվող շրջապտույտի մեջ: Իսկ Պոլ Էհրլիխին հետեւող, այսպես կոչված, նորմալթուսյանները` ետընթաց ասելով նկատի ունեն մարդկային բազմամիլիոնավոր կյանքերի տառապալից եւ ամայեցուցիչ կորուստներ: Շատ գիտնականներ զգուշանում են, գուցե այս կտրուկ միջոցներ ձեռք առնելուն միտված ուղղությունը տիրապետող դառնա եւ վերածվի բնակչությունը սահմանափակելու անզուսպ մոլուցքի:

Բնակչության աճի տեմպերի զսպման եւ ընտանիքի պլանավորման ծրագրերը մեկնարկեցին 1960-ականների կեսերին, մոտ 200 երկրներում` առավել կամ նվազ արդյունավետությամբ: Որոշ տարածաշրջաններում դրանք չափազանց ագրեսիվ կերպարանք էին ստանում, ինչպես օրինակ` Հնդկաստանում վասեկտոմիայի (ամլեցման տեսակ է, որի ժամանակ վիրահատական եղանակով խցանվում կամ հատվում են սեռական ուղիները) խրախուսման ծրագիրը կամ Չինաստանում միակ զավակ ունենալու սահմանափակումը: Վաղ շրջանում առաջ քաշված ծրագրերում նախընտրությունը տրվում էր երկարաժամկետ կամ իսպառ երկսեռ ամլեցմանը, իսկ նորագույն փուլում մոտեցումները վերանայվել են եւ խրախուսվում է դարձելի ամլեցման միջոցների (պահպանակներ, դեղահաբեր) օգտագործումը, վերմաշկային փակցման համար նախատեսված սպեղանիների, ներարգանդային պաշտպանական մեխանիզմների, ներմաշկային իմպլանտների, հեշտոցային մոմիկների եւ կարգավորիչ այլ միջոցների կիրառումը` նպատակ ունենալով կասեցնել անընդհատ որդեծնությունը, երկարաձգել հղիությունների միջեւ ընկած տեւողությունը եւ նվազեցնել ընտանիքի կազմը: Նման ծրագրերը հանդիպում են ընդդիմադիր երեք հիմնական խմբերի քննադատությանը:

Կրոնական քննադատության մեջ առավել բարձր հնչում է Կաթոլիկ Եկեղեցու եւ Իսլամի հետեւորդների ձայնը: Երկու կրոնական ուղղություններ, որոնք սկզբունքորեն դեմ են բնական աճի սահմանափակումներին, սակայն տարբեր հիմնավորմամբ. Կաթոլիկ Եկեղեցին հիմնում է իր տեսությունը Ծննդոց 38-րդ գլխի վրա եւ հատկապես դեմ է կանխարգելիչ միջոցների օգտագործմանը, իսկ Իսլամի հետեւորդները որդեգրել են ծնելիության խթանման քաղաքականություն եւ ուզում են ընտանիքները բազմանդամ տեսնել: Կաթոլիկ ուսուցման համաձայն` սեռական հարաբերությունը թույլատրելի է միայն ամուսնական զույգի միջեւ, որը պետք է ՙմիասնական եւ արարիչ լինի` այսինքն սեռական յուրաքանչյուր հարաբերություն նոր կյանքի սկիզբ է դնում՚ (Պողոս VI, 1968թ.): Արհեստածին կանխարգելման բոլոր եղանակների կիրառումը արգելվում է եւ նույնացվում ամլեցման հետ: Կաթոլիկների համար թույլատրելի է միայն ՙընտանիքի բնական պլանավորումը՚, որի դեպքում օրգանիզմի ռիթմերի պարբերականության վրա հիմնված մեթոդ է կիրառվում (բեղմնավորման օրերի որոշում օրացուցային նշումների, ջերմաստիճանի չափման եւ արտաքին սեռական օրգանների զննման միջոցով): Իհարկե այս մեթոդը լիովին կիրառելի է ամուսնական զույգի երկկողմ համաձայնության եւ սեռական հարաբերությունների չափավորության պարագային:

“Humanae Vitae” (ՙՄարդկային կյանքը՚) շրջաբերականում պարունակվող ուսուցումը (նկատեք` ուսուցման, որի անսխալականությունը չի հայտարարվել, եւ ոչ վարդապետության), որը ազդարարվեց 1968թ.-ին, եկեղեցական դիրքորոշմանն ընդդիմադիր հոգեւորականության շարքերում աստվածաբանական զայրույթի միամսյակ առաջացրեց: Ինչեւէ, Լատինական Ամերիկայում, Ֆիլիպիններում հանրությունը հեշտությամբ ընդունեց Եկեղեցու հրահանգները, ընտանիքի պլանավորման ծրագրերը, աբորտը, ամլեցումն ու հղիության կանխարգելիչ միջոցները արգելվեցին կամ դժվար հասանելի դարձվեցին իշխանությունների կողմից: Սակայն ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում այս ուսուցումն առավելաբար անտեսվեց: Վիճակագրորեն կաթոլիկ կանայք միեւնույն հաճախականությամբ են օգտագործում կանխարգելիչ միջոցներ, ինչ այլ դավանանքի հետեւորդները: Բայց Կաթոլիկ Եկեղեցու ընդդիմությունը դեռեւս կարեւոր դեր է կատարում հանրային կարծիքի ձեւավորման մեջ. այս կառույցը իշխանական լծակների միջոցով խափանում է ընտանիքի պլանավորման ծրագրերի ֆինանսավորումը եւ պարբերաբար ուշադրություն է հրավիրում միջոցների անհավասարաչափ բաշխման, պետությունների անհամեմատելի զարգացման մակարդակների հիմնախնդիրների վրա, տնտեսական ապօրինությունների մեջ տեսնելով հասարակության նեղ պայմանների պատճառը:

Իսլամի հետեւորդները նույնպես կողմնակից են ՙբնական կանխարգելման միջոցների՚ կիրառմանը, ինչը հաստատվում է Մարգարեների պատվերով, որը տղամարդկանցից պահանջում է պարբերական հրաժարում սեռական ակտիվությունից: Որոշ կրոնական հեղինակություններ թույլատրում են ժամանակակից կանխարգելիչ միջոցների օգտագործումը, ոմանք` մերժում, երբեմն էլ որոշման կայացման իրավունքը թողնվում է ամուսնական զույգին: Սերմնասպանիչ միջոցները, դեղահաբերը եւ այլ հորմոնային միացություններ կարող են թույլատրելի համարվել, եթե հիմնովին ապացուցվի կանացի առողջության համար դրանց անվնաս լինելը: Որոշ իսլամական երկրներում  (Իրան, Թուրքիա, Թունիս, Բանգլադեշ, Ինդոնեզիա) ընտանիքի պլանավորման ծրագրերը բավական հաջող են գործում` սահմանափակելով ընտանիքի անդամների թիվը, իսկ Միջին Արեւելքի երկրներում հանրությանը կանխարգելիչ միջոցների ներկայացման ոչ կառավարական ծրագրերի մեկնարկը նոր է դրված: Ըստ որում` ընտանիքի պլանավորման եւ կանխարգելիչ միջոցների օգտագործման առաջարկը հիմնականում տղամարդկանց է ուղղվում, քանի որ նման հասարակության ներսում վերարտադրողական ընտրության իրավունքը վերապահված է տղամարդուն: Եվ Քրիստոնեության եւ Իսլամի հետեւորդների պարագային պարզ է միայն մեկ բան, որ կրոնը որոշիչ դերակատարություն ունի սեռական վարքագծի կերտման եւ ընտանիքի ձեւավորման հարցերում:

Քննադատների մեկ այլ խումբ են կազմում ֆեմինիստ մտածողները, որոնց համար խնդրահարույց են հայրիշխանական հասարակություններում կանանց ենթակա եւ ընտրությունից զուրկ կարգավիճակը, սոցիալապես կախյալ դրությունը, հաճախ կրթությանն ու ժամանակակից բժշկությանը անհաղորդ լինելը: Մասնավորապես, ֆեմինիստ քննադատները շեշտում են բնակչության աճի վերահսկման ծրագրերում կանանց վերարտադրողական իրավունքների ոտնահարման փաստերը, երբ կանանց հղիությունից բռնի կանխարգելում կամ ամլեցում է պարտադրվում: Իգական սեռի հանդեպ աղաղակող ոտնձգություններ էին կատարվում, օրինակ` Չինաստանում, որտեղ որդեգրված է միակ երեխայի քաղաքականությունը (որը ուժի մեջ կլինի առնվազն մինչեւ 2015թ.). շատերը ցանկանալով միայն արու զավակ ունենալ` արհեստական վիժեցման էին դիմում: Եւս մեկ պահանջ, որ ներկայացնում են ֆեմինիստ քննադատները` դա կանխարգելիչ դեղորայքի պարտադիր բժշկական թեստավորման անցկացումն է` այն կանանց համար անվտանգ դարձնելու նպատակով:

Ի տարբերություն նախորդ երկու խմբերի, որոնք զգում էին հղիության կանխարգելման եւ բնակչության սահմանափակման կարիքը, բայց խտրություն էին դնում եղանակների միջեւ, քննադատների վերջին խումբը մերժում է վերահսկողության այս ծրագրերը պարզապես դրանց մեջ անհրաժեշտություն չտեսնելով: Ջուլյան Սայմոնն, օրինակ, գտնում է, որ երկրագնդի բնակչության թվաքանակի մեծացման մեջ ոչ մի վտանգ չկա, մոլորակը կարող է բավարարել բոլորի պահանջմունքները, պետք է սոսկ  սննդարդյունաբերության նոր տեխնոլոգիաներ, բնական ռեսուրսների շահագործման եւ պահպանման կատարելագործված ստանդարտներ մշակել:

Ինչ վերաբերում է ընտանիքում ծնված երեխաների թվի վերահսկման էթիկական կողմին, ապա որդեծնությանը նպաստելու կամ խոչընդոտելու համար պետական քաղաքականության դեպքում հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի: Որոշ երկրներում բազմազավակ մայրերը խրախուսվում են շքանշաններով, սոցիալական արտոնություններով եւ պարգեւավճարներով: Կան նաեւ պետություններ, որտեղ հակառակ արդյունքն է ստացվում քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին կենցաղային արտոնություններ պարգեւելու շնորհիվ: Օրինակ` Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքը ստանում է ավելի լավ աշխատանք, բնակմակերես, իսկ բազմազավակ ընտանիքները ֆինանսական եւ բարոյական տույժերի են արժանանում: Պետական մարմինների մոտեցումից է կախված նաեւ ընտանիքի պլանավորման ծրագրերի թիրախ հանդիսացող խավերի ընտրությունը (ամոթալի կլիներ, նման թիրախի դերում հայտնվեր աղքատ բնակչությունը կամ անցանկալի ազգային փոքրամասնություն տվյալ երկրում): Ամեն դեպքում արհեստածին միջոցներով խախտվում է սերնդաբերության բնական ընտրության իրավունքը:

Որպես բնակչության թվաքանակի աճը կարգավորող միջոց ուսումնասիրողները տեսնում են XXI դարակեսին սպասվող ժողովրդագրական տեղաշարժերը, որոնք կհավասարակշռեն ծնելիության-մահացության, կյանքի միջին տեւողության եւ կենսամակարդակի ցուցանիշերը:

 

Աղբյուրը՝ http://philotheus.blogspot.am/ և https://hy.wikipedia.org/

Աշխարհագրություն

Առցանաց պարապմունքների շրջանակներում, աշխարհագրություն առարկայից կատարել եմ հետևյալ թեմայով տնային առաջադրանք՝ Աշխարհագրական թաղանթի ոլորտներ, եղանակ, կլիմա, մթնոլորտային տեղումներ։

Եղանակ է կոչվում ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր,ամիս և այլն)։

Բնութագրվում է մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության, քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբանական այլ տարրերի համակցությամբ։

Եղանակի պարբական փոփոխությունը պայմանավորված է արեգակի և իր առանցքի շուրջը երկրագնդի կատարած պտույտի կամ օդերևութաբանական տարրերի օրական կամ տարեկան ընթացքի ոչ պարբերական փոփոխությունների՝ ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների ներգործման, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների ներթափանցման, ժամանակավոր բնույթի մթնոլորտային երևույթների ազդեցություններով։ Եղանակի կտրուկ փոփոխությունը կարող է ներգործել մարդուև կենդանու վարքագծի վրա։

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։ Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստական արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով, հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում։

Կլիման (հուն.՝ κλίμα (klimatos)  – թեքություն) տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ։

Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը։ Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են։ Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն,գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք։ Դա կրկնվում է ամեն տարի։ Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը,ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը։

Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը։ Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ։ Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ։

Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23°30՛) և հարավային (հվ. լայն. 23°30՛) արևադարձերի միջև։ Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն։ Սա տաք գոտին է։ Գոտու ստույգ սահմանը 20 °C-ի իզոթերմերն են։

Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռայինշրջագծից (հս. լայն. 66°30՛) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66°30՛) դեպի հարավ։ Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել։ Սրանք ցուրտ գոտիներն են։

Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին։ Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10 °C-ի իզոթերմը։ Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով։

Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6 °C-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում։ Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը։ Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ։

Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում։

Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը։ Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը։ Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին։ Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոսուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250–300 մմ տեղումներ։ Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը։ Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա։ Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ։ Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները։

Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները։ Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ։

Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ։ Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 միլիարդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել։

Մթնոլորտային տեղումներ, ամպերից թափվող հեղուկ կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև երկրի մակերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած, օդից անջատված ջուր (ցող, եղյամ, մերկասառույց և այլն)։ Առաջինները կոչվում են ուղղաձիգ մթնոլորտային տեղումներ, իսկ երկրորդները՝հորիզոնական։ Մթնոլորտային տեղումների քանակը չափում են թափված ջրի շերտի բարձրությամբ, արտահայտված մմ-եր֊ով, ինտենսիվությունը՝ մմ-֊ով րոպեում, ժամում, օրում։ Երկրագնդի վրա տարվա ընթացքում թափվող մթնոլորտային տեղումների միջին քանակը մոտ 1000 մմ է (ավելի քան 500 հազար Կմ3 ջուր)։ Մթնոլորտային տարածական բաշխումը խիստ անհամաչափ է և կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։ Այսպես, արևադարձային գոտում մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը գերազանցում է 1000 մմ-ից, որոշ վայրերում հասնում մինչև 12000 մմ, իսկ մերձարևադարձային գոտում (պասսատների զոնայում) և բարեխառն գոտու անապատներում չի գերազանցում 250 մմ-ից։ Բարեխառն գոտում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը տատանվում է 250-1000 մմ-ի սահմաններում, իսկ աշխարհագրական բարձր լայնություններում՝ 250 մմ-֊ից պակաս։ Մթնոլորտային տեղումների տարածական բաշխման պրոցեսում զգալի դեր են խաղում նաև տեղանքի լեռնագրությունը և ռելիեֆի դիրքադրությունը։ Լեռները դանդաղեցնում են ցիկլոնների շարժման արագությունը և նպաստում մթնոլորտային տեղումների տևողության մեծացմանը։ Մթնոլորտային տեղումների քանակը հողմակողմ լանջերին ավելի Է, քան հողմատակ լանջերին։ Ըստ տարեկան ընթացքի տարբերում են մթնոլորտային տեղումների հետնյալ տիպերը՝ հասարակածային (առավելագույն արժեքը նկատվում է գարնանային և աշնանային օրահավասարներից հետո), արևադարձային (ամառային առավելագույն արժեքով), մուսսոնային (ամռանը խիստ ցայտուն արտահայտված առավելագույն արժեքով և չոր ձմեռով), մերձարևադարձային կամ միջերկրածովյան (ձմռան առավելագույն արժեքով և չոր ամառով)։ Մթնոլորտային տեղումը Երկրի վրա ջրի շրջանառության օղակներից մեկն Է։

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (2)

 Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.

  1. ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգեվարք, փասյան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրձ, կծկվել։
  2. Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
    սրտմաշուկ-սիրտ, այգեպան-այգի, կիզանուտ-կեզ, ընձուղտ-ինձ, ըմպանակ-ումպ, վիպագիր-վեպ, նստացույց-նիստ, ըմբռնել-, կպչուն-կիպ, չվերթ-չիվ։
  3. Առանձնացրու հոմանիշ զույգերը.
    երկչոտ- վեհերոտ, կթղա- գավաթ,  անդրավարտիք- տաբատ, եկեղեցի-բագին, բուրյան, ապակե,  եղնիկ, մեղադրյալ։
  4. Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
    դարձվածքներ՝
    բարևը մոռանալ- ապշել, Բաքոսի տաճար- գինետուն, առաջին ծիծեռնակ- նախակարապետ, ջրի երես հանել- բացահայտել
    բացատրություններ՝, ազնիվ մարդ,  թրջել։
  5. Ընդգծիր գոյականները տրված հատվածում։ Քանի՞ գոյական կա։
    Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։
  6. Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
    Խցանահաններ, կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագրներ, հետախույզներ, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ, վիպագրեր, բաղաձայններ։
  7. Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
    Ինչու է-հարցական այդպեսցուցական՝ գլխի չեմ ընկնում
    Եվ գլխի ընկնող կա՞ մեկը-անորոշ տեսնես։

    Երբ-հարցական հոգնած օրը կորչում է մթնում,
    Հոգնած լեռները ձորերն են մտնում։

    Մինչև նրանք-անձնական հասցնեին
    Հանգուցյալից պատմել մի-թվական հուշ,
    Զարթնած հավքը կանչեց քարին.
    Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

    Փակ աչքին ի՞նչ-հարցական, թե ջրվեժի
    Ուլունք-ուլունք արցունքի մեջ
    Մի-թվական ծիածան կպակասի։

    Շնորհակալ եմ իմ-անձնական բախտից
    Եվ քեզանից-անձնական՝ շնորհակալ,
    Որ կարող ես իմ-անձնական տունը գալ
    Նորագյուղյան քո-անձնական դրախտից։

  8. Առանձնացրու անկախ դերբայները։

Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել< բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ կանգնել իր մտադրությունից։

 

  1. Առանձնացրու անորոշ դերբայները։
    Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։
  2. Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
    Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։
  3. Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանց է առկա.
    ենթադրել, ներգաղթել, հառաչել, իջել, կռթնել, վրդովել, հագցնել, ընկնել, ելել, վերացել։
  4. Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
    Նա լռեց-չեզոք, հառաչեց-չեզոք՝ հայացքն ուղղելով-ներգործական դեպի անորոշ տարածություն։
    Գործ շատ կար-չեզոք. ծրագրեր էի վաճառում-ներգործական, բեմում տարբեր գործեր անում։
    Շուտով տղան մեծանում է-չեզոք և դառնում-չեզոք հայտնի արհեստավոր։
    Լևոնը փաթաթվեց մոր պարանոցին և սկսեց բարձր ձայնով հեծկլտալ-չեզոք։
    Զգացի, որ տղան շատ վրդովվեց իմ այդ խոսքից, և փորձեցի մեղմել-ներգործական անհաճո իրավիճակը։
  5. Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
    «Եթե թշնամուն վերացնենք սահմանական, անպայման կլինի խաղաղություն»,- մտածում սահմանական էր իշխանը։
    Մի թագավոր կամեցավ սահմանական գեղեցիկ դարպաս շինել և զարդարել այն զարմանահրաշ նկարներով։
    Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գաչեզոք, որպեսզի չհանդիպեր այդ խորհրդավոր անծանոթին։
    Մի մարդ խանութ ուներ սահմանական և գիտեր- սահմանական ՝ դրանով կվաստակի- ենթադրական իր օրվա ապրուստը։
  6. Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։
    Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
    Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
    Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
    Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։
  7. Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
    ա)
    Իմ գերեզմանին դուք չմոտենաք
    Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

    բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
    Իմ վերև թող արև չխնդա։

    գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա…

 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։

 

  1. Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։
    ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
    Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

    բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
    Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

    գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

    դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
    Արհավիրքների զարկին անխնա։

  2. Առանձնացրու անկանոն բայերը.
    թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։
  3. Ընդգծիր մակբայները.
    գողեգող, ավանդաբար, այնպես, լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկած, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։
  4. Ընդգծիր կապերը.
    դիմաց, ըդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
ա)
Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։

Ամանորյա շրջայցներ

Կրթահամալիում սկսվել են ամանորյա ձևավորումները։Թատրոնի խումբը շրջել է դպրոցներում և նկարահանել ընթացքը։Ձեզ եմ ներկայացնում լուսանկարներ ընթացքից, իսկ տեսագրությունը ավելի ուշ։

  
IMG_0352-0IMG_0339-0IMG_0343-0IMG_0351-0IMG_0344-0

 

 

cropped-s_n02_0000baby.jpg cropped-s_n50_lakebrun.jpg s_n19_greatwht

 

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (1)

  1. Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
    միջօրեական, դողէրոցք, ամանորյա, թրխկ, ակնդետ, ոսկևորել, գերեվարել, ժողովածուում, վայրկյան, փախցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փարչ, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։
  2. Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.

Թռչնաբուծարան-թիռ+իչ+ուն+բույծ+արան,

Ցուցափեղկ-ցույց+ա+փեղկ,

Նկարագրություն-նկար+ա+գիր+ություն,

Թերագնահատել-թերի+գին+ա+հատել,

Մանկապատանեկան-մանուկ+պատանի+ական, տղամարդկային-տղա+մարդ+իկ+ային,

Ջրածնային-ջուր+ծին+ային,

Ուղենշային-ուղի+նիշ+ային,

Ուսուցչություն-ուս+ույց+իչ+ություն,

Գրչատուփ-գիր+իչ+ա+տուփ։

  1. Եղած բառերից կազմիր հոմանիշների զույգեր, ընդգծիր շարքում հոմանիշ չունեցող բառերը.
    այրական- առնական, կանացի, խափշիկ, քարանձավային, բարդ- խրթին, խարտյաշ, թվացյալ- խաբուսիկ, լեգենդ-ավանդազրույց, ասպնջական, վաղնջական, թանկություն-սղություն:
  2. Ընդգծիր համանուն չունեցող բառերը .
    կապեր, գնդեր, ստեր, խոսեր, անձուկ, հանդերձ, կույս, կուռ, գառ, աղոտ։
  3. Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
    նզովք- օրհնություն, գոց, բնավ- միշտ, անձուկ- ընդարձակ , ճապաղ- սեղմ, վտիտ- մարմնեղ, փակ, պարպել, դատարկել, , նվաղ, , ստերջ- բեղմնավոր, փութկոտ- ծանրաշարժ, դյուրին-խրթին, խոսուն-համր , փոքրոգի:
  4. Գրիր տրված բառերի բացատրությունը.
    միամորիկ-մոր միակ զավակը, քանքար-տաղանդ,տաղանդավոր, քենակալ- քենու ամուսինը, բաջանաղ , խափշիկ-սևամորթ, մախաղ-փոքրիկ տոպրակ, պարկ, մաքառել-պայքարել, դիմադրել, անտունի-պանդխտական երգեր ազգային երգի տեսակ, դրվատել-գովաբանել։
  5. Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
    գլուխը լցնել-, դրդել մի արարքի, թևերը փռել- պաշտպանել։, աստծու կրակ-, չարաճճի, արյունը ջուր դառնալ- խիստ վախենալ, առաջին ջութակ-, գլխավոր դեմք,
  6. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ))
    թրաշուշան-թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան(արմատ), դաշունահարված-դաշույն(արմատ)+ ա(հոդակապ)+ հար(արմատ)+ ված(ածանց), պարագիծ-պար(ածանց)+ ա(հոդակապ)+ գիծ(արմատ), շքերթ-շուք(արմատ)+ երթ(արմատ), տնանկ-տուն(արմատ) +անկ(արմատ)։
  7. Նշիր տրված բառերի խոսքիմասային պատկանելությունը
    գարուն-գոյական, քառասնամյա-ածական, ընդվզում-գոյական, թվական-գոյական, համայն-դերանուն, վեցուկես-թվական, պարզ-ածական, հմայք-գոյական, այստեղ-դերանուն, իննսունիններորդ-թվական, աշխատանքային-ածական, իրենք-դերանուն, բարի-ածակա, քանիերորդ-դերանուն, մի-դերանուն։
  8. Կազմիր տրված գոյականների հոգնակին.
    սրճեփ-սրճեփներ, գրաշար-գրաշարներ, ջրաչափ-ջրաչափներ, հացատուն-հացատներ, սպունգ-սպունգներ, որմնադիր-որմնադիրներ, դաշտամուկ-դաշտամկներ, շարասյուն-շարասյուներ, միլիոնատեր-միլիոնատերեր։
  9. Որոշիր տրված բառերի հոլովումները.
    վանահայր-ո ներքին հլովում, սառցալեռ-ան արտաքին, մականուն-ա ներքին, սեր- այլաձև, անկյուն-ա ներքին, հանգիստ-ի(նաև հանգստյան՝ այլաձև) արտաքին, աղջիկ- այլաձև, գիշեր-վա արտաքին, օղի-ու արտաքին, կալվածատեր-ոջ արտաքին, Վահանենք- ց արտաքին։
  10. Հոլովական սխալ ձևերն ուղղիր.
    կայսերի-կայսեր, դուստրի-դստեր, Մանկան-Մանուկի, կաղինի, հորեղբորոջ-հորեղբոր, պապո-պապի, վայրկյանվա-վայրկյանի։
  11. Ընդգծիր հոդ ունեցող բառերը, նշիր, թե որ հոդն է կիրառված
    1) Շնորհիր կրկին ողորմությունդ ստացական լքվածիս-դիմորոշ անօգ…
    2) Հայրենիքիս-ստացական ջուրը-որոշիչ ամենաքաղցրն է։
    3) Կարծես շատ է քիչ աշխարհիս հողը, որոշիչ
    Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում… ցուական
  12. Ընդգծիր որոշիչ հոդ ունեցող բառերը
    ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։
  13. Որտեղ գրության սխալ կա, ուղղիր
    քսաներեքերրորդ, տասներկու, 60-րդ, 1-ին, X ։
  14. Ընդգծիր հոլովվող դերանունները
    դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ, ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչ մեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։
    5
  15. Ուղղիր սխալները
    1)Բանախոսի դեմ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլոք։
    2) Ոչ մեկը չփորձեց օգնել ինձ
    3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իրեն անձնական թիկնապահից։
    4)Չգիտեմ՝ ով (որդ-ն էլ սխալ չէ)կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։
    5
  16. Դերանունների դիմաց գրիր դրանց տեսակը.
    ամեն-որոշյալ դերանւն, ողջ-որոշյալ դերանոն, յուրաքանչյուր,-որոշյալ դերանուն մյուս-ցուցկան դերնուն, սույն-ցուցական դերանուն, ինչպիսի-հարաբերական դերանուն, միևնույն-ցուցակն դերանուն, որչափ-հարաբերական դերանուն, իրար-փոխադարձ դերանուն, ոչ մի- ժխտական դերանուն, ինչ-որ-անորոշ դերանուն, ոմն-անորոշ դերանուն, նույնպես-ցուցական դերանուն  ։
  17. Ո՞ր հատվածում հարաբերական դերանուն չկա.
    1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
    Գլխիվայր են ծառերն աճում։
    2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
    Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,
    Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։
    3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
    Որն է լավ, որը՝ վատ։
    4) Երնեկ նրան, ով իր գործով
    Կապրի հավերժ, անդադար։
    5
  18. Ընդգծիր հոգնակի չունեցող դերանունները.
    սա, ովևէ, որտեղ, դու, ինչ– ինչեր, ով, յուրաքանչյուրը, ոչ ոք, ոմն, երբ, նա։

English

Pizza Delivery

Tom was hungry, but lazy too. He didn’t want to cook. He didn’t want to go to a restaurant. He didn’t even want to heat up leftovers. He decided to have a pizza delivered to him. He went on a pizza website. He ordered a small pizza. He waited for the pizza to arrive.

Later, he heard the doorbell ring. He was too lazy to get up at first. He got up after five minutes. He opened the door. The pizza smelled so good. He paid the delivery man. He gave him a good tip, too. Tom sat back down on his couch. He ate the whole pizza. He was full.

lazy-ծույլ
order-հրամայեց
arrive-ժամանելու
couch-բազմոց
3057093-5453598509-pizza

Հայոց լեզու

Ամփոփիչ  աշխատանք  բառագիտությունից 

 Կարող եք ներբռնել նաև  word-ի փաստաթղթի տեսքով։

  1. Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը որտեղ հարկավոր է.

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշտարենի, հանդիպակաց, հովասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրէ, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։,

  1. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով

Հարավարևմտյան, սերնդե սերունդ, հինգից յոթ, չորս գլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։

  1. Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
    նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

Նիրհել, ննջել, քնել, մրափել

Վախենալ, երկյուղել, զարհուրել, սրդողել

Տխմար, տգետ, բթամիտ

Փոս, վիրապ, խրամատ

Վեմ-չունի

Ողորմելի-չունի

  1. Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

  1. Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
    անթաքույց, պչրել, վեհանձն, պճնվել, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։
    պչրել- պճնվել հեղհեղուկ հեղեղատ
  2. Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
    շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։
  3. Առանձնացրու հականիշների զույգերը.
    Աստիճանաբար-միանգամից, անվարժ-փորձառու, միշտ-բնավ։

 

  1. Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
    Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
  2. դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

Հածել-դեգերել; հեծել-տառապել; հեծկլտալ-հեկեկալ; հեծնել-ձի նստել:

  1. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
    բերանը ջուր առնել – չխոսել
    կյանքի ընկեր-                ազնիվ, լավ ընկեր
    դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
    հոգու հետ խաղալ –               ձեռ առնել
  1. Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
    ա) չհակառակվել, զիջել
    բ) չհամառել
    գ) անհաջողությունից խուսափել
    դ) համաձայնության գալ
  1. Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

    ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
    բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
    գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
    դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
    ե) Ինչ վերաբերում է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
    զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

  1. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
    գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թան, թույլ։
  1. Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

    սիրասուն, անողջախոհ, նետահարում, լուսաշող, քաջազն, բծախնդիր, չունևոր, զառամյալ, խցիկ, կառապան։

  1. Ընդգծիր պարզ բառերը.
    արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
  1. Ընդգծիր բարդ բառերը.
    առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
  1. Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
    անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

 

  1. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
    ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։
  1. Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
    ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
    բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
    գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
    դ) հակառակորդ = հակ+նռ+ակ+որդ
  1. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
    ա) առաջնություն=առաջ(ի)ն+ություն
    բ) հետախուզել=հետ(ևել) +ա+խուզել
    գ) հետաքննչական=հետևել+ա+քնն(ի)չ+ական
    դ) հայելազարդ=հայել(ի)+ա+զարդ
  1. Ընդգծիր հապավումները.
    ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ։

English

A Photo Collage

Dianne wanted to get Tina a gift. She wanted to get Tina something meaningful. At first, she wanted to buy her something. She knew Tina wanted a designer bag for a long time. Dianne did not think it was meaningful enough. She wanted to give something that came from the heart. She decided to make a photo collage.

She got old photos of them over 10 years. She cut them out, and glued them on a cardboard piece. It was not expensive to make. Dianne wrapped the gift up. She gave it to Tina. “I hope you like it,” Dianne said. Tina opened it. She stared at the collage. Dianne could tell she did not like it. Tina smiled. “Love it,” she said. “I can tell you’re lying,” Dianne said. “Fine. I just thought you would give me something better,” Tina said.

bag-տոպրակ
meaningful-բովանդակալից
a cardboard-ստվարաթուղթ
wrapp the gift-փաթաթված նվեր
lying-պառկած