«Մեկ քառակուսի մետր»

Նոյեմբերի 5-ին ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Մեկ քառակուսի մետր» փառատոնի բացումը։Սկզբում փառատոնի տնօրենը՝ Գագիկ Ղազարէն կարճ, մի քանի բառով ներկայացրեց փառատոնը։Խոսքը փոխանցեց ՆՓԱԿ-ի համահիմնադիրին` ով ողջունեց արդեն ավանդույթ դարձած փառատոնը։Ներկայացվեց մրցանակները, ժյուրիի անդամներին, որից մեկն էր մեր կրթահամալիր այցելած՝ Աշոտ Ադամյանը։Այնուհետև դիտեցինք ոչ մրցութային 3 ներկայացում՝ «Հոգին չի մեռնում» /ռեժիսոր և կատարող՝ Անահիտ Տեր-Սարգսյան/ և «Բարեկենդանը» /հեղինակ՝ Հովհաննես Թումանյան, բեմադրությունը՝ Սիլվա Չոբանյանի/: Բացման արարողությունը եզրափակեց Գագիկ Ղազաէն՝ «Ընկեր դեպուտատներ» ակցիա-performance-ով:։ Առաջին տպավորությունը մեր սպասածից մի փոքր թույլ էր, բայց սպասենք մրցութային ներկայացումներին։

10748746_568970619870506_671998347_n

10799626_568970599870508_854756819_n

11407_568974806536754_1105744892394551787_n

Այսօր ժամը 20:30-ին հրավիրում ենք դիտելու`

«Ֆիրսի մահը», 45 րոպե

Մոնոներկայացում

Հեղ.`Վադիմ Լևանով

Թարգմանիչ` Արման Գրիգորյան

Ռեժիսոր՝ Քնարիկ Ներսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
Դերակատարներ՝ Հայկ Գրիգորյան, ռեժիսորի ձայն` Սուրեն Պողոսյան
Բովանդակություն
Հոգեբանական դրամա: Մի դերասանի պատմություն, որը հերթական թատերական փորձի ժամանակ մնում էդահլիճում մենակ սեփական եսի  հետ:Քննում է իր կյանքը և սկսում նույնանալ իր հերոսի հետ:

1622601_568969989870569_3237645170435399429_n

Leave a comment